Պավլիկ Մանուկյանը վատառողջ է

Aug 15, 2018 Comments Off on Պավլիկ Մանուկյանը վատառողջ է

«Սասնա ծռերի» գործով դատական նիստն այսօր՝ օգոստոսի 15-ին, դեռ չմեկնարկած ընդմիջվեց:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից ArmDay.am -ի թղթակիցը հաղորդում է, որ նիստն ընդմիջվել է, քանի որ ամբաստանյալներից Պավլիկ Մանուկյանը ներկա չէր: Ըստ պաշտպանական կողմի՝ Մանուկյանը վատառողջ է եւ գտնվում է հիվանդանոցում:

Դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց նիստը 15 րոպեով ընդմիջել:

Նշենք, որ Մեսրոպ Մակյանի վարույթում քննվում են ամբաստանյալներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Գագիկ Եղիազարյանի, Մխիթար Ավետիսյանի, Էդվարդ Ներսիսյանի, Սեդրակ Նազարյանի, Սմբատ Բարսեղյանի, Արմեն Բիլյանի վերաբերյալ գործը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: