Ռուբեն Հայրապետյանի անունն էլ է՞ եղել

Aug 15, 2018 Comments Off on Ռուբեն Հայրապետյանի անունն էլ է՞ եղել

«Ժողովուրդ» օրաթերթի նախօրեի համարում նախկին փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը հարցին, թե ինչու 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին իշխանավորների՝ ՊՆ-ից հանդերձանք ստացած թիկնապահների ցուցակում բացակայում էր Ռուբեն Հայրապետյանի անունը, պատասխանել էր. «Այդ նյութերը խմբին ուղարկվել են Լեւոն Ջուրաբյանի միջոցով»։ 
Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանին. «Այո՛, այդպես էլ եղել է։ Ես դա պաշտոնական նամակով ուղարկել եմ Փաստահավաք խմբին»։ Դիտարկմանը՝ արդյո՞ք նախնական ցուցակում եղել է Հայրապետյանի անունը, բայց հետո այն հանվել է, Զուրաբյանը նշել է. «Ո՛չ։

Ինչպես այդ թուղթը հասել է ինձ, այդպես էլ ուղարկել եմ։ Թուղթը հասել է ինձ, եւ ես՝ որպես Կոնգրեսի համակարգող, դա նամակով ուղարկել եմ խմբին։ … Դա փաստաթուղթ է, որն իշխանություններն են կազմել: Դա ինչպես որ մեր ձեռքն ընկել է, այդպես էլ հանձնել ենք»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: