Կաշառակերության կասկածանքով ձերբակալվել է քաղաքապետը

Aug 15, 2018 Comments Off on Կաշառակերության կասկածանքով ձերբակալվել է քաղաքապետը

Ռուսաստանի Դաշնության Քնչական կոմիտեի Twitter-ի պաշտոնական էջի փոխանցմամբ, Ռուսաստանում կաշառակերության կասկածանքով ձերբակալվել է Օրենբուրգ քաղաքի քաղաքապետ Եվգենի Արապովը:

Ենթադրվում է, որ քաղաքապետը մասնակից է եղել կոռուպցիոն գործարքին, որի համար օրերս ձերբակալվել էր նրա տեղակալ Գենադի Բորիսովը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Արապովը Բորիսովի հետ միասին 600 000 ռուբլի չափով գումար է վերցրել կոմերցիոն ընկերության գլխավոր տնօրենից՝ շինարարական ոլորտում իրենց կողմից արտոնյալ պայմաններ ստանալու համար։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: