Քրգործ՝Վայքի սոցաջակցության ծառայության պետի կողմից կաշառք ստանալու փաստով

Aug 15, 2018 Comments Off on Քրգործ՝Վայքի սոցաջակցության ծառայության պետի կողմից կաշառք ստանալու փաստով

Հայաստանի ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Վայքի բաժնում նախապատրաստված նյութերով Վայքի սոցիալական աջակցության ծառայության պետ Ա.Մ-ի կողմից կաշառք ստանալու փաստով տվյալներ են ձեռք բերվել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, Վայքի սոցիալական աջակցության ծառայության պետ Ա.Մ-ն 2013-2017թթ. ընկած ժամանակահատվածում նպաստառուների ցուցակում ընդգրկելու, ապա հաջորդող տարիների ընթացքում նպաստի վճարումը չդադարեցնելու և նպաստների տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու դիմաց Վայք քաղաքի բնակչուհի Մ.Թ.-ից անձամբ պահանջել և նրանից ստացել է ընդհանուր խոշոր չափի՝ 204.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա է պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու փաստ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քրեական գործի նախաքննությունն հանձնարարվել է ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությանը:
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: