Հարցաքննվել է նաեւ Գեւորգ Դանիելյանը

Aug 15, 2018 Comments Off on Հարցաքննվել է նաեւ Գեւորգ Դանիելյանը

Հրապարակը գրում է. «Հատուկ քննչական ծառայությունում շարունակում են քննել Մարտի 1-ի գործը, որի շրջանակներում հարցաքննության են հրավիրվում բազմաթիվ անձինք՝ նախկին, ներկա պաշտոնյաներ: Մեզ տեղեկություններ են հասել, որ գործի շրջանակներում հարցաքննության է կանչվել նաեւ արդարադատության նախկին նախարար, այժմ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գեւորգ Դանիելյանը:

Նա 2007-2010 թթ․ եղել է արդարադատության նախարար, այդ ընթացքում ինչ-որ կարեւոր փաստաթուղթ է ստորագրել՝ Մարտի 1-ին առնչվող, որի համար էլ կանչել են հարցաքննության: Մենք մեկնաբանություն խնդրեցինք Գեւորգ Դանիելյանից, սակայն նա չցանկացավ մանրամասներ հաղորդել ՝ ասելով․ «Եթե նման տեղեկատվություն ունեք, ՀՔԾ-ից ճշտեք, ես նման տեղեկատվության աղբյուր չեմ»։ Խնդրեցինք պարզապես հերքել կամ հաստատել մեր տեղեկությունը, սակայն նա կրկնեց իր վերջին միտքը․ «Ես էլի եմ կրկնում՝ ես նման տեղեկատվության աղբյուր չեմ»։

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: