Ոգևորված համասեռամոլները կարող են ներխուժել անգամ ոստիկանապետի կաբինետ

Aug 15, 2018 Comments Off on Ոգևորված համասեռամոլները կարող են ներխուժել անգամ ոստիկանապետի կաբինետ

Համասեռամոլները հարձակվել են ոստիկանության աշխատակիցների վրա և վնասվածքներ հասցրել նրանց։ Այս մասին պաշտոնապես հայտնել են ոստիկանության մամուլի ծառայությունից:՚

«Օգոստոսի 14-ին՝ ժամը 4-ն անց 30-ից սկսած ոստիկանության Կենտրոնականի բաժնում մի քանի րոպեն մեկ ահազանգեր էին ստացվում: Մի քաղաքացի հայտնում էր, որ «Կոմայգում» իրեն հարվածել են, մյուս ահազանգով խնդրում էին ոստիկան ուղարկել «Շիրակ» հյուրանոց, հաջորդ զանգահարողը ասում էր, որ նույն հյուրանոցում հարձակվել են իրենց վրա, դանակ ու զենք է եղել հարձակվողների մոտ, մի ուրիշն էլ նշում էր, որ «Աստորիա» հյուրանոցի մոտ իր ընկերուհու վրա են հարձակվել:
Ոստիկանության օպերատիվ խումբը նշված տարածքում պարզել է, որ ըստ զանգահարողների հայտարարությունների՝ նրանք համասեռամոլներ են և նրանց հարվածել է մի քաղաքացի: Այդ քաղաքացուն ոստիկանները մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանություն: Այսպես կոչված «տուժած» կողմը, իմանալով, որ կասկածյալին բերման են ենթարկում ոստիկանության Կենտրոնականի բաժին, հավաքվել են ոստիկանության դիմաց, իսկ կասկածյալին բերման ենթարկելու պահին քաշքշուկ սկսել:

Իրավիճակը սրվել է, երբ բարձրաձայն հայհոյանքներից վրդովված՝ դուրս են եկել հարակից տների բնակիչները, և ոստիկանության ծառայողները փորձել են հանդարտեցնել նրանց: Ցավոք, ոստիկանների հանդուրժողականությունը համարժեք չգնահատվեց և առաջին հայացքից կանայք, սակայն իրականում աղջկա զգեստներով տղամարդիկ ու նրանց համախոհները ներխուժեցին ոստիկանության բաժին՝ բերման ենթարկվածին հայտնաբերելու և վրեժխնդիր լինելու համար՝ այդ ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելով ոստիկանության երկու ծառայողի, որոնցից մեկը տեղափոխվեց հիվանդանոց: Ոստիկանները կարգի հրավիրեցին ոստիկանության բաժին ներխուժածներին

Պարզվել է ոստիկաններին մարմնական վնասվածք պատճառածների ինքնությունը՝ դավիթաշենցի, 21-ամյա Ժիրայր Հովհաննիսյան և երևանցի, 30-ամյա Մարատ Կիրիլյուկ: Նշանակվել են փորձաքննություններ»,–ասված է հաղորդագրության մեջ: Խոստովանենք, որ այսպիսի խայտառակ բովանդակությամբ հաղորդագրություններ ոստիկանությունը միշտ չէ, որ տարածում է: Այս ամենին կարելի էր անգամ հեգնանքով վերաբերվել, եթե իրավիճակի իրական վտանգներն այսքան ակնհայտ չլինեին: Համասեռամոլների կամ, ինչպես իրենք իրենց են անվանում, ԼԳՏԲ համայնքի ներկայացուցիչների սկանդալը սկսվել էր Շուռնուխի միջադեպից, և ենթադրելի էր, որ կարող է որոշակի շարունակություն ունենալ: Բայց որ միջադեպի հերթական վայրը կարող էր լինել ոստիկանության բաժանմունքը, դժվար էր ենթադրել: Եթե մի խումբ մարդիկ, անկախ նրանից՝ նրանք համասեռամոլ են, թե այլ կամայական մոլուցքուվ տարված, անգամ չտարված, ուղղակի կարողանում են մտնել ոստիկանության բաժին և վնասել ոստիկանին, դա նշանակում է, որ նրանք ունեն բավական համարձակություն կամ, ավելի ճիշտ, սանձարձակություն՝ ձեռք բարձրացնել պետության վրա:

Ոստիկանությունը պետական հատուկ նշանակության կառույց է, իսկ ոստիկանը՝ պետության և  հասարակական կարգի պաշտպան: Եթե ոստիկանները չեն կարողացել իրենց պաշտպանել ԼԳՏԲ-ականների հարձակումից, ինչպե՞ս են պաշտպանելու մեզ՝ ՀՀ շարքային քաղաքացիներիս՝ այդ նույն խմբերի ոտնձգություններից: Իսկ այդ խմբերը կարող են նաև ոգևորվել առաջին հաջողություններից և հաջորդ անգամ ներխուժել արդեն ոստիկանապետի կաբինետ: Ի՞նչ են անելու այդ նույն ոստիկաններն այդ ժամանակ: Եթե հանկարծ պարզվեր որ, օրինակ, կանացի համազգեստով այդ տղամարդիկ նաև ահաբեկիչներ են: Ի՞նչ էինք անելու մենք  և մեր օրենքի պաշտապաններն այդ ժամանակ:

Հասկանալի է, որ կոնկրետ դեպքում ոստիկանները վախեցել են միջազգային որոշակի ուժերի ճնշումներից ու թերևս այդ պատճառով համարժեք ինքնապաշտպանություն չեն դրսևորել: Բայց և այնպես՝ ոստիկանությունն իրավունք ունի՞ այսքան թույլ ու անպաշտպան լինել:

 

 Հայկ  Դավթյան

Հ.Գ. Իսկ ոստիկանության հաղորդագրության մեջ օգտագործված որակումներն ու բառապաշարը քննարկման մի ուրիշ թեմա են:

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: