Տուժեցին լրագրողներն ու հանրությունը

Aug 14, 2018 Comments Off on Տուժեցին լրագրողներն ու հանրությունը

Ասուլիսի տապալման ակցիան ուղղակի հարված էր խոսքի ազատությանը: Լրագրողներն իրավունք ունեն հարցեր տալ ու ստանալ պատասխաններ. առաջին հերթին ոտնահարվեց այդ իրավունքը: Մարդիկ ովքեր չէին ուզում լսել Քոչարյանին, կարող էին չլսել, կարող էին նաև շենքի մոտ պիկետ անել, բայց կան հարցեր, որոնց պատասխանը հետաքրքիր է հանրությանը, ինչո՞ւ նրանց զրկեցին այդ իրավունքից: Բացի այդ լրագրողները պետք է լսեն բոլոր կողմերին, դա մասնագիտական էթիկայի նորմ է, որը խոչընդոտվեց: Վստահաբար Քոչարյանը իր ասելիքը հրապարակելու այլ տարբերակ կգտնի: Տուժեցին լրագրողներն ու հանրությունը:

Կարինե Սարիբեկյանի ֆեյսբուքի գրառումը

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: