Աբդուլլահ Գյուլը Twitter-ով պատասխանել է Դոնալդ Թրամփին

Aug 14, 2018 Comments Off on Աբդուլլահ Գյուլը Twitter-ով պատասխանել է Դոնալդ Թրամփին

Թուրքիայի Հանրապետության 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը ուշադրության կենտրոնում է պահում թուրք-ամերիկյան հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները:

Գյուլը, մասնավորապես, անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թուրքիային ուղղված թվիթերյան հրապարակումներին, իր «Twitter» միկրոբլոգի իր էջում գրել է:

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի հետ կապված ամոթալի թվիթերյան հրապարակումներ է կատարում: Նախագահի թեկնածու լինելու առաջին օրվանից մինչև այսօր նա գլոբալ սպառնալիք է դարձել իր որդեգրած քաղաքականությամբ և ոչ մի արժեք ու սկզբունք չճանաչող դատողությամբ»:

Աբդուլլահ Գյուլն ընդգծել է, որ ի հեճուկս այս սպառնալիքի՝ բոլոր երկրները պետք է համերաշխ լինեն խաղաղության և առևտրային կապերի համար:

Գյուլը սոցցանցային իր վերոնշյալ գրառումը որպեսզի ավելի ազդեցիկ լինի ու ավելի լայն լսարան ընդգրկիի, հրապարակել է անգլերեն:

ermenihaber.am

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: