Ում փոխանցվեց Վարդան Բոստանջյանի մանդատը

Aug 14, 2018 Comments Off on Ում փոխանցվեց Վարդան Բոստանջյանի մանդատը

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի մանդատը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը փոխանցեց Այծեմնիկ Օհանյանին։ Այս մասին օգոստոսի 14-ին կայացած ԿԸՀ հերթական նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը:

«Օգոստոսի 8-ին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանից արձանագրություն է ստացվել ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին: Ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով, ԿԸՀ-ն կազմել է արձանագրություն` «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Այծեմնիկ Հայկի Օհանյանին մանդատ տալու վերաբերյալ»,- ասաց Գալստյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: