32–ամյա վարորդը 07-ով բախել է ЗИЛ-ին և հայտնվել երկաթե արգելապատնեշի վրա. կա վիրավոր . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Aug 14, 2018 Comments Off on 32–ամյա վարորդը 07-ով բախել է ЗИЛ-ին և հայտնվել երկաթե արգելապատնեշի վրա. կա վիրավոր . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:0-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում 32-ամյա Տիգրան Մարկոսյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի P 454 AO 123 ռուսական համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս՝ բախվել է ЗИЛ մակնիշի բեռնատարի հետևի անիվին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 07-ը առաջ է ընթացել և բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշին և մասամբ հայտնվել դրա վրա: Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նրան հիվանդանոց են ուղեկցել Ճանապարհային ոստիկանները: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի օրվա պատասխանատու Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Վահագն Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մինչ քարշակը կուղղեր ավտոմեքենան, վաշտի հրամանատար Վ. Մալաքյանը ավտոմեքենայում հայտնաբերեց երկփողանի ողորկափող հրացան: Այն հետաքննիչը ընթերականների ներկայությամբ առգրավեց, որպեսզի պարզեն զենքի օրինականությունը: Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվեց ոստիկանության Աշտարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանությունը պարզում է ЗИЛ-ի վարորդի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: