Էրդողանը հայտարարել Է Թուրքիայի կողմից ամերիկյան Էլեկտրոնիկայի բոյկոտի մասին

Aug 14, 2018 Comments Off on Էրդողանը հայտարարել Է Թուրքիայի կողմից ամերիկյան Էլեկտրոնիկայի բոյկոտի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 14-ին հայտարարել Է ամերիկյան Էլեկտրոնային արդյունաբերության արտադրանքի բոյկոտի մասին, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: «Թուրքիան բոյկոտելու Է ամերիկյան Էլեկտրոնիկան: Նրանք ունեն iPhone, մյուս կողմից՝ միշտ Էլ կա Samsung-ի արտադրանքը գնելու հնարավորություն:

Մենք նաեւ ունենք մեր Venus Vestel տեխնոլոգիական ընկերությունը»,-Թուրքիայի ղեկավարի խոսքը մեջբերել Է Hurriyet թերթը: Էրդողանը նշել Է, որ ԱՄՆ-ը տնտեսությունը որպես զենք Է օգտագործում Թուրքիայի դեմ: Բացի այդ, նրա խոսքով, տնտեսական ճնշմանը Թուրքիայի լավագույն պատասխանը կդառնար արտադրության աճը: «Արտադրության կոնսերվացումն անթույլատրելի Է, հարկավոր Է ավելի շատ արտադրել ու արտահանել»,-Էրդողանի խոսքը մեջբերել Է Anadolu գործակալությունը: Նախօրյակին Թուրքիայի նախագահը հայտարարել Է, որ երկրի վրա ներկայիս ճնշումն արտաքին որոշ ուժերի հակազդումն Է Անկարայի անկախ քաղաքականությանը:

Նրա խոսքով՝ նման գործողությունների հիմնական նպատակն Է՝ ստիպել Թուրքիային՝ հրաժարվելու սեփական շահերից: Էրդողանը ներկա իրադրությունը որակել Է «տնտեսական պաշարում», իսկ թուրքական արժույթի հետ կապված խնդիրները՝ Թուրքիայի վրա «գրոհի» արդյունք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: