Քոչարյանին կալանավորելիս շտապել էին. իրավական գործընթացները պետք է ընթանան ոսկերչական ճշգրտությամբ.Լարիսա Ալավերդյան

Aug 14, 2018 Comments Off on Քոչարյանին կալանավորելիս շտապել էին. իրավական գործընթացները պետք է ընթանան ոսկերչական ճշգրտությամբ.Լարիսա Ալավերդյան
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը լրարողների հետ հանդիպմանը հայտարարեց,որ  որքան էլ սոցցանցում   քննադատեն,   պիտի կրկնի՝ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելիս շտապել էին. իրավական գործընթացները պետք է ընթանան ոսկերչական ճշգրտությամբ:  Նա հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակահատվածում ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվել, տուժել է, առաջինը 2008 թ-ին ԱԺ-ում ինքն է հայտարարել, որ պատասխանատվությունը «Մարտի 1»-ի դեպքերի համար կրում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, բայց պատասխանատվությունն այլ բան է, մեղքը՝ այլ:
«Ռոբերտ Քոչարյանի գործի խնդրի մասին ամբողջովին արտահայտվել եմ, ցանցային շատ մեծ բողոք է արտահայտվել, բայց իմ լսարանը սոցցանցը չէ, իմ լսարանը գրագետ և բանիմաց լսարան է: Այս գործում շտապողականություն չպետք է դրսևորվեր, դա կխանգարի նոր իշխանություններին:
 Ես կոչ եմ անում վերին աստիճանի սթափ, հավասարակշռված, միջազգային իրավունքի, օրենքի գերակայություն դրսևորել: Պետք է չէ՞ մտածել, որ դու հեղափոխական ոգևորության ժամանակ գնում ես քայլերի և թույլ ես տալիս ոչ լիարժեք պահպանել միջազգային իրավունքը, միջազգային հանրությունը դա միաժամանակ է ընդունում: Եվ ես երբեք չեմ ասել, որ միջազգային հանրության սիրտը մեզ համար ավելի շատ է ցավում, քան մերը:Քայլերը պետք է հաշվարկված լինեին, բոլորն էլ գիտեին, թե ով է Վերաքննիչ դատարանի նախագահը:   Ռոբերտ Քոչարյանը խոցելի կլիներ այլ հոդվածների կիրառմամբ, ասենք՝ ապօրինի հարստացման»,-նշեց նա:
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: