Վերաքննիչ դատարանը որոշեց փոխել Քոչարյանի խափանման միջոցը.«Ինտերֆաքս»

Aug 14, 2018 Comments Off on Վերաքննիչ դատարանը որոշեց փոխել Քոչարյանի խափանման միջոցը.«Ինտերֆաքս»
Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ի թղթակիցը, Վերաքննիչ դատարանը որոշեց փոխել խափանման միջոցը, քանի որ Քոչարյանը որպես նախկին նախագահ ունի անձեռնմխելիություն: Հիշեցնենք, որ,հուլիսի 28-ին, Երևանի առաջին ատյանի դատարանը Հայաստանի Հատուկ քննչական ծառայության հայցը բավարարել էր՝ ձերբակալելով 2008 թ. Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող երկրի նախկին նախագահին: Քոչարյանը ձերբակալվել էր երկու ամիս ժամկետով:
2008 թ. Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ: Մարտի 1-ին տեղի ունեցած անկարգություններից հետո նրա նկատմամբ հետախուզում հայտարարվեց: 2009 թ-ին, ոստիկանությանը ինքնակամ հանձնվելուց հետո՝ 2010թ. հունվարին, նա յոթ տարվա ազատազրկման դատապարտվեց՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: 2011 թ. մայիսին ազատ է արձակվել համաներման արդյունքում: Վարչապետի ընտրությունից հետո Փաշինյանը հայտարարեց, որ «մարտի 1-ի գործի» բացահայտումը անխուսափելի է:
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: