Ռազմական ոստիկանությունը աշխատանքներ է իրականացնում զորամասերում

Aug 14, 2018 Comments Off on Ռազմական ոստիկանությունը աշխատանքներ է իրականացնում զորամասերում

Ռազմական ոստիկանությունը զորակոչից սկսած շարունակում է ուշադրության կենտրոնում պահել զորակոչից տեղակայման վայր մեկնած նորակոչիկներին՝ նպաստելով զինծառայողների շրջանում արատավոր բարքերի վերացմանը, ինչպես նաև բանակում միջանձնային հարաբերությունների մակարդակի բարձրացմանը:Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ռազմական ոստիկանության բարձրաստիճան սպայական կազմը եղել է սահմանամերձ բոլոր զորամասերում, տեղում ծանոթացել զորամասերում տարվող աշխատանքներին: Վերջիններս նորակոչիկներին ծանոթացրել են գործող օրենքներին, դրանցում իրենց իրավունքներին ու պարտականություններին»,- գրել է Հովհաննիսյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: