Դուստրերի ձեռքով սպանված Խաչատուրյանը պարտքեր է թողել ազգականներին

Aug 14, 2018 Comments Off on Դուստրերի ձեռքով սպանված Խաչատուրյանը պարտքեր է թողել ազգականներին

Մոսկվայի Ալտուֆևո շրջանի «համատիրությունը» դատարանում շահել է Խաչատուրյան ընտանիքի կոմունալ պարտքերի գծով հայցը՝ գրում է life.ru-ն:

Դատարանի որոշման համաձայն՝ Ալտուֆևո 56 տանը ապրող ընտանիքը պարտապան է ճանաչվել: Սպանված Միխայիլ Խաչատուրյանը ընտանիքի միակ աշխատողն է եղել, քանի որ կինը և որդին առանձին են ապրել: Հայտնի չէ, թե այժմ ով պետք է վճարի պետական պարտքերը, եթե նրա երեք դուստրերն էլ ձերբակալված են, մայրը չափազանց ծեր է:
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: