Յուրի Խաչատուրովի`ՌԴ քաղաքացիության մասին տեղեկատվությունը ճշտվում է

Aug 14, 2018 Comments Off on Յուրի Խաչատուրովի`ՌԴ քաղաքացիության մասին տեղեկատվությունը ճշտվում է

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնակատար Աննա Նաղդալյանը մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, կարող է արդյոք այլ երկրի քաղաքացին ներկայացնել Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, նշեց.«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն այս պահին տեղեկություններ չունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանը ներկայացնող Յուրի Խաչատուրովի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին,գրավոր հարցում ուղարկեք»:

Մեկնաբանելով լրագրողների խնդրանքը մեկնաբանել ԶԼՄ-ներում տեղ գտած հաղորդագրություններն այն մասին, որ Ղազախստանի նախագահը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Խաչատուրովի հետ կապված իրավիճակը խնդրահարույց է անվանել, Աննա Նաղդալյանը նշեց, որ գլխավոր քարտուղարի փոփոխման շուրջ ընթացող գործընթացը շարունակվում է: Նա ընդգծեց, որ Հայաստանը ձգտում էր անջատել ներքին իրավական գործընթացները ՀԱՊԿ-ից եւ ապահովել կազմակերպության անխափան գործունեությունը: «Մնացած քայլերը կքննարկվեն կազմակերպության շրջանակներույմ տարբեր մակարդակներով, պայմանավորվածությունները կներկայացվեն Հավաքական անվտանգության խորհրդի քննարկմանն ու հաստատմանը», – ասաց Աննա Նաղդալյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: