Ոչ մի մարմին իրավունք չունի դատարանի որոշումը պետության անունից անվանել ապօրինի. Ալումյան

Aug 14, 2018 Comments Off on Ոչ մի մարմին իրավունք չունի դատարանի որոշումը պետության անունից անվանել ապօրինի. Ալումյան

«Ցավալի է որ որևէ պետական մարմին իրեն իրավունք է վերապահում դատարանի որոշումն անվանել ապօրինի, ուրեմն այդ պետական մարմինը լավ չի պատկերացնում իր ասած արտահայտության իմաստը և իր սեփական լիազորությունների շրջանակը :Պետական մարմինն անում է հայտարարություններ պետության անունից, և պետության անունից անել հայտարարություն, որ դատարանի որոշումն ապօրինի է, ոչ մի պետական մարմին այդպիսի իրավունք չունի։ Ինքը կարող է ասել հետևյալը՝ «մենք համաձայն չենք դատարանի որոշման հետ, մենք դատարանի որոշումը գտնում ենք թերի, մենք դատարանի որոշման մեջ տեսել ենք այսպիսի թույլ կողմեր, մենք պատրաստվում ենք դա բողոքարկել», բայց պետական որևիցե մարմին իրավունք չունի դատարանի որոշումը պետության անունից անվանել ապօրինի», -«Ազատության» հետ զրույցում՝ արձագանքելով Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) մամուլի քարտուղարի երեկվա հայտարարությանն, ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: