Արսեն Թորոսյանը վախի մեջ է ապրում և աշխատում

Aug 14, 2018 Comments Off on Արսեն Թորոսյանը վախի մեջ է ապրում և աշխատում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պարզվում է, վախի մեջ է ապրում, աշխատում:

Նա վախենում է իրեն վերնաշապիկ գնելուց. համենայն դեպս, վերջերս Թորոսյանն ինքն է իր վախերի մասին բարձրաձայնել համացանցում: «Մարդ վախենում ա նոր վերնաշապիկ առնի: Կարող ա հարցնեն, թե աշխատավարձդ ոնց ա հերիքել»,- ասել է նա:

Եվ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը նախարարից հետաքրքրվել է՝ ի վերջո իր մեջ հաղթահարե՞ց վախերն ու կարողացավ նոր վերնաշապիկ գնել է, թե՞ ոչ: «Շատ կարեւոր հարց է»,-սկզբում փորձել է հարցից խուսափել նա, բայց և պատասխանել. «Եթե մտավախության կոնտեքստը նայեիք, կտեսնեիք, թե ինչին է վերաբերում:

Դա վերաբերում է նախարարների նկատմամբ, ու ընդհանրապես նոր պետական պաշտոնյաների նկատմամբ անհարկի բամբասանքներին»:

Ու վերջում էլ իրեն չի կորցրել, փորձել է կատակել, թե «Ուզո՞ւմ եք հիմա իրար հետ գնանք, վերնաշապիկ գնենք»: Միայն թե, նախարարն անհաջող հումորների ու սոցիալական ցանցերում գերակտիվության փոխարեն ճիշտ կաներ ոլորտի խնդիրներով զբաղվեր, այլապես մի տեսակ տպավորություն է, թե բախտի բերումով կարևոր պաշտոնին հայտնված անձնավորությունն իր գործողություններով վնասում է պետության հեղինակությանը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: