Իսպանիայում վրացի և հայ «օրենքով գողերի» են ձերբակալել

Aug 14, 2018 Comments Off on Իսպանիայում վրացի և հայ «օրենքով գողերի» են ձերբակալել

Իսպանիայի Մալագա նահանգում հատուկ գործողության ընթացքում «օրենքով գողեր» են ձերբակալվել՝ ծնունդով Վրաստանից 40-ամյա Դավիթ Կարդավան և «Չիա» («Որդ») մականունով 29-ամյա Լաշա Բարաթելին: Այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ քրեական ոստիկանության բաժնի տնօրեն Վլադիմիր Բորցվաձեն:

Վրացի «օրենքով գողերից» բացի, իսպանացի իրավապահները ևս 9 մարդու են ձերբակալել, այդ թվում՝ Հայաստանի մեկ քաղաքացու: Հետաքննության տվյալներով՝ կազմակերպված հանցավոր խմբավորման անդամները ծրագրում էին սպանել մեկ այլ բանդայի անդամների: Այս մասին հայտնել է newsgeorgia.ge-ն:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: