Քաղաքապետարանում նախկին սովորույթներից չեն հրաժարվում

Aug 14, 2018 Comments Off on Քաղաքապետարանում նախկին սովորույթներից չեն հրաժարվում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը շարունակում է քաղաքային բյուջեի միջոցները վատնել տարատեսակ փառատոներ եւ միջոցառումներ անցկացնելու համար:

Այս անգամ մի քանի մլն դրամ քաղաքապետարանը նախատեսել է ծախսել գարեջրի եւ «ՏարազՖեստ» փառատոների համար: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ միայն հայաստանյան դիզայներ-մոդելավորողների կողմից պատրաստած տարազների հավաքածուների բացօթյա ցուցահանդես-տոնավաճառի համար ծախսվել է 4 մլն 975 հազար դրամ: Իսկ ահա օգոստոսի 19-ին Երևանում անցկացվելիք գարեջրի փառատոնի համար կծախսվի 4 մլն 480 հազար դրամ:

Փաստորեն, քաղաքապետի պաշտոնից Տարոն Մարգարյանի հրաժականից հետո անգամ Երեւանի քաղաքապետարանում չեն հրաժարվում նախկին սովորույթներից՝ ճոխ գումարներ ծախսելով ամենատարբեր միջոցառումների վրա»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: