Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել

Aug 14, 2018 Comments Off on Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության վարչապետին կից պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով:

Այդ մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Հանձնաժողովի կազմում են ընդգրկվել ՀՀ փոխվարչապետը, վարչապետի խորհրդականը, Առողջապահության, Արդարադատության, Արտաքին գործերի, Կրթության և գիտության, Մշակույթի, Պաշտպանության, Սպորտի և երիտասարդության, Սփյուռքի նախարարն ու ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը:
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: