Նման անգրագետ արձագանք չէի սպասում ՀՔԾ-ից.Քոչարյանի ազատման որոշումը կայացրած դատավորը հարցազրույց է տվել

Aug 14, 2018 Comments Off on Նման անգրագետ արձագանք չէի սպասում ՀՔԾ-ից.Քոչարյանի ազատման որոշումը կայացրած դատավորը հարցազրույց է տվել

Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանն այսօր դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ որոշեց բավարարել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին նրա պաշտպանական խմբի վերաքննիչ բողոքը։ Փաստաբան Ռուբեն Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը օգտվում է անձեռնմխելիության իրավունքից։

«Չի կարող անձը ենթարկվել քրեական հետապնդման և պատասխանատվության իր պաշտոնավարման ժամանակ և պաշտոնավարումից հետո, եթե նրա գործողությունները բխել են իր կարգավիճակից», – ասաց Սահակյանը։

Իսկ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց, որ մնում է իր դիրքորոշմանը, Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ, դատարանի որոշումը ապօրինի է, հույս ունեն, որ դատախազությունը վճռաբեկ բողոք կբերի:

Primenews.am-ի թղթակցին հաջողվել է կապ հաստատել Քոչարյանի ազատ արձակման որոշումը կայացրած դատավորի՝ Ալեքսանդր Ազարյանի հետ: Ստորև ներկայացնում ենք նրա հետ մեր հարց ու պատասխանը։

-Պարոն Ազարյան, Հատուկ քննչական ծառայությունը հայտարարել է, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ապօրինի է և հույս է հայտնել, որ դատախազությունը վճռաբեկ բողոք կներակայցնի։ Ի՞նչ կասեք այս մասին։

-Ես նման անգրագետ արձագանք չէի սպասում ՀՔԾ-ից՝ նկատի ունենալով, որ դեռևս որոշումը չկարդացած, ՀՔԾ-ն գնահատական է տալիս՝ ապօրինի է, թե ոչ։

-Սոցիալական ցանցերում քննարկվում է կայացված որոշման ճիշտ կամ սխալ լինելը։ Հասարակության մի լայն զանգված հիասթափված է ձեր կայացրած որոշումից։ Սպասելի՞ էր Ձեզ համար նման բուռն արձագանքը։

-Գիտեք, ես ոչ հասարակության պատվեր եմ կատարում, ոչ այլ անձի կամ խմբակցության։ Ես առաջնորդվում եմ օրենքով միայն և ոչ թե սոցիալական ցանցերում առկա տրամադրություններով։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: