Բացահայտում Նոր Նորքի զինվորական կոմիսարիատում

Aug 11, 2018 Չի մեկնաբանվել

ՊՆ Նոր Նորքի զինվորական կոմիսարիատում կոմիսարի տեղակալը, ՊՆ հրամանատարը, ինչպես նաև մեկ քաղաքացի մեղադրվում են համապատասխանաբար խարդախության, կաշառք տալու փորձի և ապօրինի զենք- զինամթերք պահելու մեջ:

Այս մասին տեղեկացնում են Դատական տեղեկատվական համակարգից:

ՀՀ ՊՆ Նոր Նորքի զինվորական կոմիսարիատում կոմիսարի տեղակալ Հայկ Գագիկի Մադաթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով պաշտոնատար անձ, դիմել է խաբեության և չարաշահելով Պատվական Մինասյանի վստահությունը՝ 2017 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Պատվական Մինասյանից պահանջել է 3000 ԱՄՆ դոլար գումար:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 178-րդ հոդվածի` խարդախության հատկանիշներով:

ՀՀ ՊՆ N զորամասի մոտոհրաձգային դասակի հրամանատար Պատվական Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դիմել է Հայկ Մադաթյանին, որպեսզի վերջինս որոշակի գումարի դիմաց, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նպաստի ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձի կողմից իր օգտին գործողություններ կատարելուն:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Բացահայտում Նոր Նորքի զինվորական կոմիսարիատում”

Մեկնաբանել