Փաշինյանը սխալը սխալի հետևից է անում. Քոչարյանը «ամենահաջողված նախագահներից մեկն է 1990-ականներից հետո․ Ալեքսեյ Մարտինով

Aug 11, 2018 Comments Off on Փաշինյանը սխալը սխալի հետևից է անում. Քոչարյանը «ամենահաջողված նախագահներից մեկն է 1990-ականներից հետո․ Ալեքսեյ Մարտինով

«Вести FM» ռադիոկայանի «Бывшие» հաղորդմանը տված հարցազրույցում   ռուսաստանցի քաղաքագետ, Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը ներկայացրել է Արմեն Սարգսյանի հանային-քաղաքական կենսագրությունը: «Նա եղել է վարչապետ եւ ՀՀ դեսպանը տարբեր երվորպական երկրներում: Անգամ՝ Վատիկանում: Սարգսյանը նախկինում եղել է աստղաֆիզիկ, գիտնական համաշխարհային համբավով: Այսինքն՝ նա առաջին հերթին գիտնական է, իսկ հետո նոր քաղաքական գործիչ: Շատ փորձ ունի կուտակած եւ հասկանում է՝ ում հետ եւ ինչպես խոսել: Կարծում եմ շատ լուրջ մարդ է եւ հասկանում է՝ ինչ է կատարվում:

Ուշադրությունը պետք է սեւեռել նրա վրա, հատկապես Նիկոլի (Փաշինյանի) դիլետանտ գործողությունների ֆոնին: Ես շատ մեծ հույսեր եմ կապում նախագահ Սարգսյանի հետ եւ խորհուրդ կտայի Փաշինյանին օգտագործել այդ մարդու փորձը, որպես բանակցողի եւ մարդու, որը կարող է ներկայացնել Հայաստանը: Գոնե, նրա խորհուրդները լսել», – խորհուրդ է տալիս ռուսաստանցի փորձագետը: Մեկնաբանելով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Հայաստանում «Մարտի 1»-ի գործով հարուցված քրեական գործը եւ նրան ձերբակալելու փաստը, Մարտինովը Քոչարյանին անվանել է «ամենահաջողված նախագահներից մեկը՝ 1990-ականների քաոսի ու վակխանալիայից հետո»: «Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիները հիշվում են որպես սարսափի, աղքատության եւ բառիս ուղղակի իմաստով մթի ժամանակշրջան:

Քոչարյանը, որը ղարաբաղյան պատերազմի հերոս է, կարողացավ հաղթել ընտրություններին եւ տնտեսությունը ոտքի հանել, կյանքի որակը բարձրացնել», – նշում է Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրենը: Նրա խոսքով, խնդիրն այլ հարթությունում է: «Հիշենք 2008 թ-ի մարտյան իրադարձությունները: Այդ ժամանակ ընտրությունների արդյունքները վիճարկող Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն էին հրահրել անկարգությունները: Այդ ժամանակ նախագահի պաշտոնում ընտրվեց Սերժ Սարգսյանը, որն այժմ շատ ոչ պոպուլյար է, որից մարդկանց մասսայական հոգնածության պատճառով էլ հնարավոր դարձավ «թավշյա հեղափոխության» կամ պետական հեղաշրջման պատմությունը: Անվանեք ինչպես կկամենաք», – վստահ է նա:

Փարձագետը, հղում կատարելով ՀՀ-ում հնչող կարծինքերին, հարցադրում է կատարում. «Երեւանում շատերն այժմ հայտարարում են, որ եթե դու հանդգնեցիր բանտարկել Արցախի հերոսին, ուրեմն դու թքած ունե՞ս Ղարաբաղի վրա ու պատրա՞ստ ես տարածքներ տալ Ադրբեջանին: Ուստի պետք է հասկանալ, որ հայերի սուպեր սիրո, որը խասխված է Սերժ Սարգսյանի նկատմամբ մասսայական հոգնածության վրա, եւ հիասթափության միջեւ տարածությունը շատ կարճ է: Հիասթափությունն արդեն իսկ հասունանում է: Փաշինյանի ակտիվում՝ փողոցն է ու հաջողված հեղաշրջումը: Եվ վերջ: Այո, ժամանակին նա, որպես Տեր-Պետրոսյանի զինակից, մարտյան անկարգությունների կազմակերպման համար նաեւ մեկ տարի բանտում անցկացրեց:

Սակայն դա չխանգարեց Սերժ Սարգսյանին համաներում հայտարարել եւ դրա արդյունքում նրան ազատ արձակել բանտից, եւ թույլ տալ զբաղվել քաղաքականությամբ», – ասաց նա՝ հավելելով, որ հայաստանյան պայմաններում հենց «թույլ է տրվել» Փաշինյանին զբաղվել քաղաքականությամբ, հակառակ դեպքում նա չեր ապրի ՀՀ-ում: Ալեքսեյ Մարտինովն իր խոսքում նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այս օրերին Facebook-ում «ալիք» է բարձրացել ռուսական 102-րդ ռազմաբազայի դեմ, որն «իբր թե սահմանափակում է Հայաստանին աշխարհաքաղաքական մանյովրներ անելու հարցում»:

«Այդ «ալիքը» բարձրացրել են Փաշինյանի ոչ վաղ անցյալի կողմնակիցները «Ելք» դաշինքից: Այս դաշինքը նաեւ ԱԺ-ում դրել էր ՀՀ-ի ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիրը: Ի՞նչ աշխարհաքաղաքական մանեւրի մասին եք խոսում: Սա զառանցանք է առկա պայմաններում», – հավելեց փորձագետը: Մեկնաբանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ «Մարտի 1»-ի գործի շրջանակներում առաջադրած մեղադրանքը, փորձագետն այն գնահատեց, որպես համապետական կառույցների դեմ ուղղված դեմարշ: «Իսկ ի՞նչ կասեն հետո, կասեն, որ դուրս են գալո՞ւ ԵԱՏՄ-ից», – հարցադրում արեց Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: