«Հովիկ Աբրահամյանը ժողովրդի վրա կրակողներից չէր. այդ զենքերը նա ժողովրդի վրա չէր օգտագործի». Գուրգեն Եղիազարյան. aravot.am

Aug 10, 2018 Comments Off on «Հովիկ Աբրահամյանը ժողովրդի վրա կրակողներից չէր. այդ զենքերը նա ժողովրդի վրա չէր օգտագործի». Գուրգեն Եղիազարյան. aravot.am

Ազգային անվտանգության պետական վարչության պետի նախկին տեղակալ, հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանը չի կարծում, թե ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարող է կապ ունենալ Մարտի 1-ի գործի հետ: «Հովիկ Աբրահամյանը ժողովրդի վրա կրակողներից չէր, դա միանշանակ եմ ասում՝ երեսուն տարի նրան ճանաչելով հանդերձ»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքից զենք-զինամթերքի հայտնաբերմանը, ասաց Գուրգեն Եղիազարյանը:

«Հովիկ Աբրահամյանն այդ զենքը ժողովրդի վրա չէր օգտագործի, իր իմացությամբ նման բան լիներ չէր կարող: Իսկ եղբորն անձամբ չեմ ճանաչում, բայց չեմ կարծում, որ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի անդամներից որեւէ մեկը կցանկանար մարդ սպանել: Մարդասպաններին ուրիշ տեղ փնտրեք, վերծանեք տեսանյութերը եւ նրանց ինքնությունը բացահայտեք»,-կոչ արեց Գուրգեն Եղիազարյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: