Վերադարձողների միակ մտահոգությունը աշխատատեղերի հարցն է.նախարար

Aug 10, 2018 Comments Off on Վերադարձողների միակ մտահոգությունը աշխատատեղերի հարցն է.նախարար

« «Քայլ դեպի տուն» ծրագիրը  ըստ էության երկու բաղադրիչ ունի՝ 10-օրյա ծրագիրը, երբ մեր մասնակիցները կհյուրընկալվեն Երևանի և հարակից մարզերի մեր հայրենակիցների ընտանիքներում, իսկ հաջորդ 4-օրյա ծրագիրը կանցկացվի ճամբարում»,- լրագրողների հետ զրույցում նշեց սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:

« Ծրագրվում է նաև ծրագրի մասնակից երեխաների հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: Այս ծրագրի հիմնական նպատակը հայրենիքի հետ Սփյուռքի մեր պատանիների և երիտասարդների կապն ուժեղացնելն է»,- նշեց Մխիթար Հայրապետյանը՝ կարևորելով ոչ միայն այդ 10 օրերը, այլև շարունակականությունը:

Սփյուռքի նախարարը, չնշելով պաշտոնական թվեր, նկատեց, որ ամեն օր Հայաստան վերադարձողներ կան. «Նրանց միակ մտահոգությունը աշխատատեղերի հարցն է»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: