Արդարությունը հաղթելու է․ վարչապետ

Aug 10, 2018 Չի մեկնաբանվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ այսօր՝ օգոստոսի 10-ին, Բերդ քաղաքում բնակիչների հետ հանդիպմանը հավաքվածները սկսեցին բղավել «Քաղաքապե՛տ, հեռացի՛ր», որին ի պատասխան Փաշինյանը խնդրեց չգովաբանել կամ չվարկաբեկել տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին։

«Այս հանդիպումը չենք օգտագործում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին գովաբանելու ու վատաբանելու համար։ Ոչ մեկը միկրոֆոնը չվերցնի ասի՝ վա՛յ, մեր քաղաքապետի կյանքին մեռնեմ, դատախազի կյանքին մեռնեմ։ Այսօր այդ օրը չի։ Բոլորիդ լսելու ենք և արդարությունը հաղթելու է։ Եթե ընտրությունը լինի հարազատ եղբոր և արդարության միջև, ես ընտրելու եմ արդարությունը»,– նշեց նա։

 

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Արդարությունը հաղթելու է․ վարչապետ”

Մեկնաբանել