Մենք լուծեցինք մի հարց, որը 23-24 տարի համարվել է անլուծելի.Փաշինյան

Aug 10, 2018 Comments Off on Մենք լուծեցինք մի հարց, որը 23-24 տարի համարվել է անլուծելի.Փաշինյան

«Բերդում վերջին անգամ եղել եմ 2017 թվականի մարտին և ուրախ եմ, որ բոլորիդ դեմքին ժպիտ եմ տեսնում»,-այսօր՝ օգոստոսի 10-ին, Տավուշ կատարած այցի շրջանակներում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարաեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

« Տավուշ եմ գնացել՝ ասելու, թե ինչու եմ համոզված, որ Հայաստանի բոլոր խնդիրները լուծվելու են, որ Հայաստանը լինելու է երջանիկ, ազատ ու հզոր:Մենք գտել ենք բոլոր հարցերի լուծման բանալին: Դուք գիտք, որ 20 տարի ՀՀ-ում ժողովուրդն ուզում էր քաղաքական փոփոխություններ, և այդ փոփոխությունները տեղի չէին ունենում, սակայն 2018-ին դրանք տեղի ունեցան: Մենք լուծեցինք 23-24 տարի անլուծելի համարվող հարցը: Նախորդ 24 տարիների ընթացքում ՀՀ քաղաքացիները մտածել են, որ քաղաքական փոփոխությունները պետք է անի ընդդիմության այս կամ այն առաջնորդը, և ամեն անգամ նեղանում էին այդ առաջնորդից, երբ փոփոխությունը տեղի չէր ունենում: Իսկ փոփոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը հասկացավ, որ հեղափոխությունն իրենք պետք է անեն»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ փոփոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հասկացավ, որ դա պետք է անի յուրաքանչյուրը, այլ ոչ թե ինչ-որ առաջնորդ: Ամեն մեկը պետք է լինի առաջնորդ:
«Ես նույն մարդն էի մարտի 31-ին և մայիսի 8-ին: Նույն մարդն եմ՝ վերջին 20 տարվա ընթացքում: Մի քանի գիրք ավել եմ կարդացել, մի քիչ տեսքս է փոխվել: Բայց ի՞նչը փոխվեց: Փոխվեց ձեր ընկալումը, փոխվեց այն, որ հասկացաք, որ ամեն ինչ դուք եք որոշում»,-բացատրեց Նիկոլ Փաշինյանը։
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: