Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում, խափանման միջոցը փոխելու համար դիմել ենք Վճռաբեկ դատարան. փաստաբան

Aug 10, 2018 Comments Off on Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում, խափանման միջոցը փոխելու համար դիմել ենք Վճռաբեկ դատարան. փաստաբան

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանները րագրողների հետ զրույցում ասացին, որ վճռաբեկ բողոք են ներկայացրել նրա նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ:

«Վերաքննիչ դատարանի կողմից մերժում ստանալուց հետո դիմել ենք Վճռաբեկ դատարան խափանման միջոց կալանավորումը փոխելու համար: Դիմումը վարույթ ընդունելու մասին մեզ դեռ չեն հայտնել: Ինչ վերաբերում է տարածվող այն լուրերին, թե Մանվել Գրիգորյանն ազատության մեջ է, ասեմ, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում: Նրան ազատ արձակելու մասին որևէ հրապարակում իրականությանը չի համապատասխանում, չկա նման բան»,-ասաց Արսեն Մկրտչյանը:

Դիտարկմանը, թե վարույթ իրականացնող մարմինը փորձաքննություն էր նշանակել Մանվել Գրիգորյանի առողջական իրավիճակի վերաբերյալ, արդյոք այն ավարտվե՞լ է, պաշտպանն ասաց, որ փորձաքննությունն ընթացքի մեջ է:

 

«Փորձաքննությունը դեռ չի ավարտվել, իսկ Մանվել Գրիգորյանի վիճակը ծայրահեղ ծանր է, նրա կյանքին վտանգ է սպառնում: Յուրաքանչյուր օր, երբ մեկնում եմ նրան այցի և իմ դիմումը վերցնում են, ես ուրախանում եմ՝ փաստորեն նա ողջ է»,-ասաց Մկրտչյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: