Հայաստանի նոր վարչապետը ցանկանում է առանց նախապայմանների զարգացնել Թուրքիայի հետ հարաբերությունները.թուրք գործիչ

Aug 10, 2018 Comments Off on Հայաստանի նոր վարչապետը ցանկանում է առանց նախապայմանների զարգացնել Թուրքիայի հետ հարաբերությունները.թուրք գործիչ

«Թուրք-ադրբեջանական բարեկամական միության» փոխնախագահ Սերդար Ունսարը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ պաշտոնական Երևանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։

«Հայաստանի նոր վարչապետը ցանկանում է առանց նախապայմանների զարգացնել Թուրքիայի հետ հարաբերությունները։

Ինչ խոսք, դրական զարգացում է։ Բայց լավ հարաբերություններ ստեղծելու համար Հայաստանը պետք է ճանաչի Թուրքիա պետությունը, հրաժարվի տարածքային պահանջներից։

Հայ ժողովուրդը թուրք ազգին չպետք է ընկալի որպես թշնամի։ Եվ որ ամենակարևորն է, նրանք պետք է դուրս գան Ադրբեջանի տարածքներից և դրանք հանձնեն Ադրբեջանին։ Դրանից հետո միայն կնստենք սեղանին ու կխոսենք։

Եթե առանց դրա սահմանային անցակետը բացվի, ապա Ադրբեջանի ժողովուրդ կնեղանա, իսկ Ղարաբաղի և Խոջալուի մեր զոհերի աճյունները հանգիստ չեն գտնի։ Քանի դեռ հայերը օկուպացված հողերից դուրս չեն գալիս, Ալիջանի և մյուս անցակետերի բացման մասին խոսք անգամ լինել չի կարող:

Հայերի նպատակը պարզ է, նրանք ցանկացած հարթակում ցանկանում են թշնամություն դրսևորել թուրքերի դեմ։ Այժմ Ադրբեջանի հողերը ակուպացված են, կա 1մլն փախստական, ճի՞շտ կլինի արդյոք դա անտեսել և բացել սահմանը: Այդ դեպքում ուր կմնա երկու պետություն, մեկ ազգ սկզբունքը։

Մեր նախագահը այդ հարցում իր խոսքն ունի, այն է՝ «Քանի դեռ հայերը դուրս չեն եկել օկուպացված հողերից սահմանները չեն կարող բացվել,- ասել է Ունսարը։

Վերջինս պնդել է, թե Իգդիրում ապրող թուրքերը չեն ցանկանում, որ հայ-թուրքական սահմանը բացվի։

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եթե ցանկանում է իր ժողովրդին տնտեսական դժվարություններից փրկել, նախևառաջ նրանք պետք է դուրս գան Ադրբեջանի հողերից և միայն դրանից հետո հարաբերությոններ ստեղծեն Թուրքիայի հետ»,-եզրափակել է թուրք ազգայնական գործիչը։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: