Եթե մինչ արձակուրդիս ավարտը մեղադրանք չառաջադրվի, ապա կհանդիպենք մամուլի ասուլիսում. Ֆարմանյանը անդրադարձել է քրոջ հետ կապված միջադեպին

Aug 10, 2018 Comments Off on Եթե մինչ արձակուրդիս ավարտը մեղադրանք չառաջադրվի, ապա կհանդիպենք մամուլի ասուլիսում. Ֆարմանյանը անդրադարձել է քրոջ հետ կապված միջադեպին

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն անդրադարձել է իր քրոջ՝ Շիրակի համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու որոշմանը։

Պատգամավորը Facebook-ի իր էջում գրել է. «Փաստաբանների կողմից հրապարակման մեջ բերված տեղեկությունները պաշտոնական ճշտման փուլում են։

Մինչև լուրի պաշտոնական խողովակներով ճշտումը, իմ կողմից որևէ արձագանք և քաղաքական գնահատական չի լինելու (ավելորդ է ասել, նաև քրոջս կողմից, ով հարուցված «գործի» հետ կապ ունի այնքանով, որքանով իմ հարազատ քույրն է)։ Էս մասին դեռ շա՜տ ենք խոսելու։

2. Ես գտնվում եմ պաշտոնական արձակուրդում։ Եթե մինչ արձակուրդիս ավարտը՝ օգոստոսի 13-ը, ինձ ևս մեղադրանք չառաջադրվի և ԱԺ-ն շրջանցելով չկալանավորվեմ (օրինակ, 1926 թ. ընդունված ՍՍՀՄ Քրեական օրենսգրքի 58.1 հոդվածով՝ հակահեղափոխական գործունեություն ծավալելու համար), ապա կհանդիպենք մամուլի ասուլիսում։

Հ. Գ. Ողջամտությունը, տղամարդկությունն ու հայրենասիրությունը ավելի շուտ կկպնեն այս կրկեսի նախաձեռնողների ու կատարողների ազգանուններին, քան՝ հանցագործություն եզրույթը Ֆարմանյան ազգանվանը»։

Օգոստոսի 8-ին Շիրակի ընդհանուր իրավասության դատարանը Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու որոշում է կայացրել՝ բավարարելով քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունը։ Վերջինիս նկատմամբ նաև հետախուզում է հայտարարվել։

Ա. Ֆարմանյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու համար։
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: