«ՀՀ-ից գողացված միջոցները գետնի տակից էլ լինի, հանելու ենք». Արեն Մկրտչյան

Aug 10, 2018 Comments Off on «ՀՀ-ից գողացված միջոցները գետնի տակից էլ լինի, հանելու ենք». Արեն Մկրտչյան

ՀՀ վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընկերներ, ինչպես արդեն տեղեկացրել եմ, ՀՀ ԱԱԾ-ին տրամադրել եմ փաստաթղթեր, տվյալներ, որի հիման վրա հարուցվել է քր. գործ շուրջ 10 կազմակերպությունների մասով՝ ՀՀ ՊՆ-ին ավելի քան 10 մլրդ դրամի (20.8 մլն դոլար) սպառազինություն, տարատեսակ ապրանքներ պայմանագրի առկայության պայմաններում ժամկետներն էականորեն խախտելով չմատակարարելու, շուկայականից բարձր գներով և անորակ ապրանքների մատակարարման մասով։

Հաշվի առնելով հանրային մեծ հետաքրքրվածությունը՝ նշեմ, որ մամուլի հաղորդագրությունից դուրս որևէ այլ տեղեկատվություն հրապարակել չեմ կարող, քանի որ գործը քննության փուլում է։ ԱԱԾ-ի հետ համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ։

Վստահ եղեք՝ ՀՀ-ից գողացված միջոցները գետնի տակից էլ լինի, հանելու ենք։ Դրա համար կա բավարար գիտելիք և կամք։ Միաժամանակ նշեմ, որ ձեր աջակցությունը ոգևորում է, իսկ համագործակցությունը հուսադրում մեր երազանքների Հայաստանը միասին կառուցելու գործում»։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: