Արտակարգ դեպք Երևանում. ոստիկանություն բերման ենթարկվածների մոտ հայտնաբերվել է թմրանյութ, Mercedes-ում էլ՝ կասկածելի սև գույնի պինդ զանգված

Aug 09, 2018 Comments Off on Արտակարգ դեպք Երևանում. ոստիկանություն բերման ենթարկվածների մոտ հայտնաբերվել է թմրանյութ, Mercedes-ում էլ՝ կասկածելի սև գույնի պինդ զանգված

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 8-ին, ոստիկանության կազմապերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համատեղ իրականացնելով հատուկ օպերացիա, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել 2 քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Երևան քաղաքի Շահումյան 4-րդ փողոցի բնակիչ, 44-ամյա Պարույր Ղազարյանը և Աշտարակ քաղաքի բնակիչ, 43-ամյա Սիսակ Կնյազյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջիններս եղել են Ս.Կնյազյանի վարած Mercedes մակնիշի 92 VՍ 002 համարանիշի ավտոմեքենայով: Խուզարկությամբ Պ. Ղազարյանի մոտ հայտնաբերվել է մոտ 8.5 շեղբի՝ երկարությամբ ծալովի դանակ, իսկ Ս. Կնյազյանը իր գրպանից հանել և ոստիկաններին է ներկայացրել թղթի մեջ փաթեթավորված մոտ 2.7 գ կշռով դեղնականաչավուն զանգված, որից հետո ավտոմեքենայի հետևի նստատեղից ոստիկաններին է ներկայացրել սև գույնի պինդ զանգված: Ոստիկանները ունեն կասկածներ, որ դա թմրանյութ է և այն պատկանում է Պ. Ղազարյանին: Հայտնաբերվել է նաև թափանցիկ լուծույթով լցված 2 ներարկիչ: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ և քննիչի որոշմամբ Պ. Ղազարյանն ու Ս. Կնյազյանը ձերբակալվել են: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաքիմիական և դատատեխնիկական: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: