Ադրբեջանում ականի պայթյունից երկու գյուղացի է վիրավորվել

Aug 07, 2018 Comments Off on Ադրբեջանում ականի պայթյունից երկու գյուղացի է վիրավորվել

Ինտերֆաքս-Ադրբեջան լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանում՝ Հայաստանին սահմանակցող Թովուզի շրջանում, երկու բնակիչներ ականի պայթյունից ծանր վնասվածքներ են ստացել:

«Ականի պայթյունից վիրավորվել են Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի բնակիչներ 24-ամյա Էլշադ Մեհթիևը և 14-ամյա Էլգյուն Հուսեյնովը, նրանք հիմա Թովուզի կենտրոնական հիվանդանոցում են»,-ասվում է Ինտերֆաքսի հաղորդագրությունում:

Գործակալությունը նշում է, որ այդ տարածքում տեղադրված են ականների մասին նախազգուշացնող հատուկ նշաններ:

Աղբյուրը՝ Ազատություն

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: