Խաչատրյան քույրերին պահում են մեկուսարանի տարբեր խցերում

Aug 06, 2018 Comments Off on Խաչատրյան քույրերին պահում են մեկուսարանի տարբեր խցերում

Խաչատրյան քույրերին, որոնց կասկածում են Մոսկվայում իրենց հորը սպանելու մեջ, ժամանակվոր պահման քննչական մեկուսարանում իրարից բաժանել են՝ տարբեր խցեր տանելով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Մոսկվայի Հասարակական դիտորդական հանձնաժողովի քարտուղար Իվան Մելնիկովը:

«Աղջիկները թիվ 6 մեկուսարանում են: Բերելուն պես նրանց տեղավորել են տարբեր խցերում, ներկա պահին կարանտինի փուլն են անցնում: Աղջիկներից ավագը և կրտսերը մենախցերում են, միջնեկը երկու խցակից ունի: Նրանց համար ապահովվել են ընդհանուր պայմաններ, սակայն մինչեւ հիմա անհրաժեշտ անձնական իրեր չունեն»,- ասել է իրավապաշտպանը:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: