ՌԴ Գլխավոր շտաբը գաղտնի նամակ է հղել․ Reuters

Aug 04, 2018 Comments Off on ՌԴ Գլխավոր շտաբը գաղտնի նամակ է հղել․ Reuters

ՌԴ գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովը ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Ջոզեֆ Դանֆորդին նամակ է հղել՝ առաջարկելով համագործակցել Սիրիայի վերականգնման հարցում։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Մոսկվան Վաշինգտոնին առաջարկել է միասին վերականգնել Սիրիայի կործանված ենթակառուցվածքները՝ անհրաժեշտ սարքավորումներ, վառելիք և միջոցներ տրամադրելով։

Ուղերձը հղվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հանդիպումից 3 օր անց։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: