Ավտովթար Կոտայքի մարզում. Նոր Գյուղ գյուղի սկզբնամասում բախվել են Mercedes-ն ու «06»-ը. կա վիրավոր

Aug 03, 2018 Comments Off on Ավտովթար Կոտայքի մարզում. Նոր Գյուղ գյուղի սկզբնամասում բախվել են Mercedes-ն ու «06»-ը. կա վիրավոր

Երեկ՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Նոր Գյուղ գյուղի սկզբնամասում բախվել են Նոր գյուղի բնակիչներ՝ 58-ամյա Միսակ Հակոբյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 19 ԼՏ 771 համարանիշի և 62-ամյա Մաթևոս Մկրտչյանի վարած Mercedes մակնիշի 34 VF 239 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Մ. Հակոբյանի ուղևոր՝ համագյուղացի, 16-ամյա Գագիկ Մաթևոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-դ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետի գլխավորությամբ։ Տեղում աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: