«Օրենքով գող» «Քոնչո»-ին մեղադրանք առաջադրվեց

Jul 23, 2018 Comments Off on «Օրենքով գող» «Քոնչո»-ին մեղադրանք առաջադրվեց

«Օրենքով գող», «Քոնչո» մականվամբ Նորայր Փիլոյանին մեղադրանք առաջադրվեց, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

«Փաստինֆո»-ի թղթակիցը Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ Նորայր Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագով):

ՔԿ-ից նաև հայտնեցին, որ քրեական գործը քննվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննական բաժնում:

Հայտնի է, որ 39-ամյա Նորայր Փիլոյանը Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչ է և նրա տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ափիոնի նմանվող զանգված ու գաղտնի փականով դանակ։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: