Կոտայքի մարզում 36-ամյա վարորդը Nissan Tiida-ով բախվել է շինության պատին. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Jul 23, 2018 Comments Off on Կոտայքի մարզում 36-ամյա վարորդը Nissan Tiida-ով բախվել է շինության պատին. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 21-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 18։25-ի սահմաններում Բյուրեղավան քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արտակ Վարդազարյանը Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհին իր վարած Nissan Tiida մակնիշի 35 QZ 661 համարանիշի ավտոմեքենայով բախվել է շինության բետոե պարսպին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ վարորդի համաքաղաքացիներ, 41-ամյա Նաիրա Մելիքսեթյանը, 9-ամյա Վահագն Մարտոյանը, 35-ամյա Արամ Մելիքսեթյանը, 4-ամյա Ռաֆիկ Մելիքսեթյանը և 28-ամյա Մանուշ Մելիք-Կասումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Վարդազարյանն աշխատում է «Սարանիստ» ՍՊԸ-ում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: