«Այս ռազմական գործողությունը բացառիկ էր իր նշանակությամբ, կատարողականությամբ». Արծրուն Հովհաննիսյան

Jul 23, 2018 Comments Off on «Այս ռազմական գործողությունը բացառիկ էր իր նշանակությամբ, կատարողականությամբ». Արծրուն Հովհաննիսյան

1993թ. այս օրը ազատագրվեց Ակնան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Բարի լույս բոլորիդ:

1993թ. այս օրը ազատագրվեց Ակնան, շնորհավորում եմ բոլորիս: Այս ռազմական գործողությունը բացառիկ էր իր նշանակությամբ, կատարողականությամբ ու ռազմարվեստի բազում այլ ասպեկտներով:

Սա մի գործողություն էր, որը դեռ պետք է ուսումնասիրել մեր ապագա ռազմական ակադեմիայում և ներկայացնել աշխարհին ռազմարվեստի այս բացառիկ գոհարը»,- գրել է նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: