Ինչու է փակվել Աթենքի Ակրոպոլիսը

Jul 23, 2018 Comments Off on Ինչու է փակվել Աթենքի Ակրոպոլիսը

Ռիա նովոստի հաղորդմամբ, Հունաստանի մշակույթի և սպորտի  նախարարությունը հայտարարել է ,որ  Աթենքում երեկ և այսօր օրվա երկրորդ կեսին շոգի պատճառով փակ է լինելու Ակրոպոլիսը։

Ատտիկայում վերջին օրերին շոգ է, օդի ջերմաստիճանը ստվերում հասնում է մինչև 38 աստիճան, որոշ շրջաններում՝ մինչև 40։  Բացի դրանից, օդային տաք հոսանքի հետ տարածաշրջան է եկել նաև աֆրիկյան փոշի։

Շոգի պատճառով, նաև այցելուներին, աշխատակիցներին  պաշտպանելու համար, համաձայն գործող աշխատանքային օրենսդրության, Ակրոպոլիսի հնագիտական օբյեկտը և Դիոնիսյան թատրոնը հանրության համար փակ է եղել նախօրեին, փակ կլինի նաև այսօր ժամը 14։00-ից։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: