Իրենց «տապոռնի» գործն են արել.Կարեն Քոչարյանը Փանիկի դեպքի մասին

Jul 23, 2018 Comments Off on Իրենց «տապոռնի» գործն են արել.Կարեն Քոչարյանը Փանիկի դեպքի մասին

« Փանիկում ռուսներն իրենց ոճի համաձայն՝ առանց որևէ մեկին զգուշացնելու, իրենց «տապոռնի» գործն են արել, այդպես է ստացվել: Այս պահին նրանց կողմից ներողությունով սահամանփակվելը ճիշտ է, քանի որ հիմա հայ-ռուսական, հայ-ամերիկյան, հայ-իրանական կամ մեկ այլ հարաբերություններ վտանգելու ժամանակը չէ: Գյումրիի միջադեպից մեծ պատմություն սարքել, հատկապես այս օրերին, պետք չէ: Միջադեպն ավելի շատ փնթիության հետևանք է եղել:Չեմ կարծում, որ այստեղ որևէ քաղաքական ասպեկտ կա: Այստեղ Նիկոլ Փաշինյանի և պրոարևմտամետության խնդիրը չէ : Միաժամանակ, չի կարելի ասել, որ հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ լավ է»,-   հայտարարեց   քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Ի՞նչ սպասումներ պետք է ունենալ ՀՀ վարչապետի՝ առաջիկայում Սանկտ Պետերբուրգ կատարելիք այցից հարցին քաղտեխնոլոգը պատասխանեց՝ միայն հանդիպման ավարտից հետո հնարավոր կլինի հասկանալ այցի ուղերձները:

« Արցախյան հակամարտության կարգավորման հարցոմ  բանակցային գործընթացի անընդհատությունն ակնհայտ է:Այլ խնդիր է գործընթացի ակտիվությունը: Այն տեղափոխվել է անդրկուլիսյան փուլ: Պետք է ինչ-որ «ռեսթարտ» արվի, քանի որ կա նոր խաղացող»,- ասաց նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: