Կուլուարներում արդեն իսկ պայմանավորվածություններ կան.Գագիկ Սարուխանյան

Jul 23, 2018 Comments Off on Կուլուարներում արդեն իսկ պայմանավորվածություններ կան.Գագիկ Սարուխանյան

Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը Հայելի ակումբում   նշեց,որ ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ ավագանու ընտրությունները «գլխավոր փորձ» կլինեն:

«Այսօր ոչ մի բան կանխատեսել հնարավոր չէ: Հստակ է միայն, որ Զարուհի Փոստանջյանի նկատմամբ բավական դրական տրամադրվածություն է ձևավորվել: Միաժամանակ, ավագանու ընտրություններն արհեստականորեն հետաձգվում են: Կուլուարներում արդեն իսկ պայմանավորվածություններ կան:  ՔՊ-ն ամեն տեղ միանձնյա է գնում, գերադասում է անփորձ երիտասարդներին, քան փորձված համախոհներին՝ թեկուզ այլ շրջանակներից:  Մարդկանց մեջ տարաձայնություններ են սերմանվում: Ասում են՝ եթե Նիկոլի Փաշինյանի կողմնակիցը չես, Սերժ Սարգսյանի կողմնակիցն ես: Սակայն պետք է լինի առողջ մրցակցություն, յուրաքանչյուր ուժ իր գաղափարախոսությունը պետք է ներկայացնի հասարակությանը»,- ասաց բանախոսը:

Գ. Սարուխանյանը նշեց, որ շարժման ժամանակ ինքը որպես առաջին դեմք՝ տեսնում էր Նիկոլ Փաշինյանին, բայց հիմա տեսնում է այլ մարդու. «Շարժումը թելադրում էր, որ նա լինի, իսկ նա դա վերագրեց միայն իրեն։ Նրա այն հայտարարությունը, որ «հիմա իշխանությունը ժողովրդինն է, ես եմ», դա ասելո՞ւ բան է, ու դրանով նա ուզում էր եվրոպացիներին համոզել, որ ժողովրդավարություն է։ Այդպես չէ»։

Ըստ նրա՝ ինչպես՝ ինքը, այնպես էլ՝ եվրոպացիները չհավատացին, որ դա եղել է ժողովրդական պրոցես. «Այսօր տեղեկություններ կան, որ ՀՀԿ-ի շտաբները ձևափոխվում են ՔՊ-ի. նույն մարդիկ են այնտեղ նստած։ Դա ժողովրդավարական պրոցեսների մեջ մտնող բա՞ն է»։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: