Փաշինյանը կգնա՞ ռուսներին ավելորդ անգամ կարմիր քարտ ցույց տալու ճանապարհով

Jul 23, 2018 Comments Off on Փաշինյանը կգնա՞ ռուսներին ավելորդ անգամ կարմիր քարտ ցույց տալու ճանապարհով

««Ելք»-ը ԱԺ արտահերթ ընտրություններին չի կարող գնալ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների հետ համատեղ:Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանն ընդգծված արևմտամետներ են:Չեմ կարծում, որ Փաշինյանը կգնա ռուսներին ավելորդ անգամ կարմիր քարտ ցույց տալու ճանապարհով: Եթե նա ԱԺ ընտրություններին գնա Մարուքյանի և Սարգսյանի հետ, կարող է բարդացնել իրավիճակը: Դրա համար ես համոզված եմ, որ ՔՊ-ն խորհրդարանական ընտրություններին առանձին է գնալու: Նույն համոզվածությունը չի կարելի հայտնել Երևանի ավագանու ընտրությունների մասին, այստեղ միասնական ցուցակը բացառել չի կարելի: Սակայն «Ելք»-ին դժվար կլինի բացատրել՝ ինչո՞ւ ԱԺ ընտրություններին գնում են առանձին, ավագանու ընտրություններին՝ միասին»,-Հայելի ակումբում  հրավիրված  ասուլիսի ժամանակ համոզմունք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: :

«Ավագանու «Ելք» խմբակցությունը «Երկիր Ծիրանի» խմբակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանից ավելի շատ քվեներ կհավաքեն:   ՀՀԿ-ի  վարկանիշը շատ ցածր է:Հասարակության որոշ հատված  իներցիայով շատերը ընտրեն Հանրապետականին: ՀՀԿ-ն պետք է «ափդեյթ» անի և ընտրություններին նոր դեմքով գնա, այլապես քիչ հնարավորություններ ունի: Ինչ վերաբերում է «Ծառուկյան դաշինքին», քաղաքական այդ ուժը բավական շատ ձայներ կհավաքի: Նա մեծ ֆինանսական ռեսուրսներ ունի»,- ասաց  քաղտեխնոլոգը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: