Վարչապետը պարգևատրել է

Jul 23, 2018 Comments Off on Վարչապետը պարգևատրել է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել Վիճակագրական կոմիտեի գլխավոր քարտուղարին և Սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղարին պարգևատրելու մասին:

«Ղեկավարվելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերով՝
Վիճակագրական կոմիտեի գլխավոր քարտուղար Արաիկ Հայրապետյանին պարգևատրել 74 տոկոս դրույքաչափով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717–Ն որոշմամբ հաստատված` վիճակագրական կոմիտեի պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով»,- ասված է որոշման մեջ:

«Ղեկավարվելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերով ու հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշումը՝

Սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղար Մինաս Մինասյանին պարգևատրել 2018 թվականի առաջին կիսամյակի կատարողականի արդյունքի (79.4 տոկոս) հիման վրա` պարգևատրման մեկ միավորի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717–Ն որոշմամբ հաստատված` սոցիալական ապահովության ծառայության պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով»,- ասված է որոշման մեջ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: