Փանիկում տեղի ունեցածի նման դեպքեր դեռ էլի կլինեն. Ալեքսանդր Իսկանդարյան (video)

Jul 24, 2018 Comments Off on Փանիկում տեղի ունեցածի նման դեպքեր դեռ էլի կլինեն. Ալեքսանդր Իսկանդարյան (video)

«Փանիկում տեղի ունեցածում ոչ մի արտառոց բան չկա։ Սա շատ փոքր իրադարձություն է։ Այսպիսի դեպքեր տեղի են ունեցել ու դեռ տեղի են ունենալու։ Սրանցից խուսափել չի կարելի»,- Հայելի ակումբում տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
« Ռուսաստանի հետ համագործակցությունը կմնա այնպիսին, ինչպիսին կա, կապերը կշարունակվեն: Հայ-ռուսական հարաբերությունների վրա չազդեց անգամ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը: Փանիկում տեղի ունեցածը չափազանց փոքր միջադեպ է, նման միջադեպեր եղել և լինելու են, դրանցից խուսափել հնարավոր չէ: Սակայն ՀՀ վարչապետը պետք է ինչ-որ կերպ պատասխանի երկրում շարունակվող դիսկուրսներին:Յուրաքանչյուր իրադարձություն խուճապային կերպով ընդունելը հատուկ է հայկակական հասարակական, քաղաքական շրջանակներին»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ միջադեպի ուռճացման հետևում կանգնած են լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը:
Մանրամասները՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում, Վիդեո
Մեկնաբանությունները փակ են: