Քաբուլի օդանավակայանում պայթյուն է տեղի ունեցել. զոհվել է 23 մարդ

Jul 23, 2018 Comments Off on Քաբուլի օդանավակայանում պայթյուն է տեղի ունեցել. զոհվել է 23 մարդ

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանում պայթյունի հետևանքով զոհվել է 23 մարդ, վիրավորվել են՝ 107-ը, այս մասին հաղորդում է AFP-ն: 

Պայթյունը տեղի է ունեցել կիրակի օրը: Մահապարտը պայթուցիկը գործի է դրել այն ժամանակ, երբ օդանավակայանից  դուրս է եկել Աֆղանստանի առաջին վարչապետ Աբդուլ Ռաշիդ Դուստումը: Նա երկիր է վերադարձել աքսորումից մեկ տարի անց:

Լրատվամիջոցի տեղեկությամբ՝ վիրավորների մեծ մասը ոստիկանության ներկայացուցիչներ են: Պայթյունը որոտացել է օդանավակայնի մոտ, երբ նախկին վարչապետը նստել է մեքենան և շարժվել: Անձամբ քաղաքական գործիչը չի տուժել: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: