Մեկ օրում 4 երկրաշարժ.տուժածների թիվը 200-ից ավել է

Jul 23, 2018 Comments Off on Մեկ օրում 4 երկրաշարժ.տուժածների թիվը 200-ից ավել է

Իրանում գրանցվել է հերթական երկրաշարժն, այս անգամ 5.8 մագնիտուդ ուժգնությամբ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, երկրաշարժը գրանցվել է Իրանի հարավարևելյան հատվածում՝ Քերման քաղաքում: Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը տեղեկացնում է, որ առաջին ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 01:09-ին:

Իրանի տարածքում մեկ օրվա ընթացքում ևս 3 երկրաշարժ էր գրանցվել: Դրանցից ամենաուժգինը եղել է երրորդը՝ Քերմանշահի շրջանում, որտեղ ուժգնությունը կազմել է 5.9 մագնիտուդ: Ցնցումների հետևանքով տուժածների թիվը 200-ից ավելին է: Շուրջ 100 շինություն ամբողջությամբ վնասվել է: Արտակարգ իրավիճակների ծառայությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է ուղարկվել 15 խումբ փրկարարներ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: