Կապոց ուղարկելն արգելելը անհնար է.Դավիթ Տոնոյան

Jul 23, 2018 Comments Off on Կապոց ուղարկելն արգելելը անհնար է.Դավիթ Տոնոյան

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի համոզմամբ՝ տնից բանակ կապոց ուղարկելն արգելելը անհնար է։ «Պետք է ուղղակի գիտակցել, որ մեր երիտասարդները, ժամկետայինները, 18-27 տարեկանները, որոնք որ զորակոչվել են, իրենք այլևս ծնողների հովանավորության տակ չեն, իրենք հասուն մարդիկ են։ Ծնողներն ուղղակի մեզ մոտ շատ մեծ ուշադրության տակ են պահում, միշտ ասում են քաղաքացիական վերահսկողություն զինված ուժերի նկատմամբ, Հայաստանի Հանրապետությունում գործում է մայրերի վերահսկողություն իրենց երեխաների նկատմամբ և շատ խիստ է արվում, մայրերի, քույրերի, տատիկների մորքուրների, հորքուրների»‚- ասել է պաշտպանության նախարարը:

Ըստ նախարարի, կան չափանիշներ, որոնք որ պաշտպանության նախարարությունն ապահովում է, առկա են նաև թերություններ, սակայն դրանք այն աստիճանի չեն, որոնք պարտադրեն ծնողներին ինչ-որ բան անելու։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: