Խոշոր ավտովթար Ձորաղբյուրում. բախվել են Հայաստանի քննչական կոմիտեի վարչություններից մեկի պետի Hyundai-ն և Jeep-ը. 5 վիրավորներից 4-ը երեխաներ են

Jul 23, 2018 Comments Off on Խոշոր ավտովթար Ձորաղբյուրում. բախվել են Հայաստանի քննչական կոմիտեի վարչություններից մեկի պետի Hyundai-ն և Jeep-ը. 5 վիրավորներից 4-ը երեխաներ են

Հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում, Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհի՝ Ձորաղբյուր գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Hyundai Elantra մակնիշի 014 QC 01 համարանիշի և Jeep մակնիշի 81 AP 111 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որից 4-ը՝ երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները՝ նույն վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիքյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Jeep-ի վարորդը: Գ. Շամշյանի տեղեկություներով, Hyundai-ն հաշվառված է Հայաստանի քննչական կոմիտեի հաշվեկշռում և սպասարկում է նույն կոմիտեի վարչություններից մեկի պետին: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: